Գլխավոր Արցախ Սա քաղաքական առևտուր չհամարեք. Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար

Սա քաղաքական առևտուր չհամարեք. Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար

14
0

Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար, ուղիղ եթերում տեղեկացրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է: Ուղղակի մենք մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում: Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,- հավելեց նա։

Արայիկ Հարությունյանը հայտնեց նաև, որ Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար: ԱՀ նախագահը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին և Սամվել Բաբայանին՝ համաձայնվելու համար: Արայիկ Հարությունյանն իր այս նշանակումները մեկնաբանեց նաև երկրում համերաշխություն հաստատելու նպատակով արված քայլեր:

Նորաստեղծ նախարարության՝ Ռազմահայրենասիրության, երիտասարդության ու սպորտի նախարար նշանակվեց ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը:

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնում: