Գլխավոր Աշխարհ Սերժ Թանկյանը կոչ է արել ԱՄՆ-ում կիրառել Հայաստանի թավշյա հեղափոխության փորձը

Սերժ Թանկյանը կոչ է արել ԱՄՆ-ում կիրառել Հայաստանի թավշյա հեղափոխության փորձը

31
0

Իրական առաջնորդը կդիմեր ժողովրդին, իսկական տղամարդը կառերեսվեր ցուցարարների հետ փողոցում: Այս մասին հայտարարել է System of a Down ռոք խմբի երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կոչ անելով ԱՄՆ-ում կիրառել 2018-ի Հայաստանի խաղաղ հեղափոխության փորձը եւ հեռացնել նախագահ Դոնալդ Թրամփին:

«Բայց ինչպես նախկինի բոլոր կոռումպացված եւ ոչ ժողովրդավար առաջնորդները, դու (Թրամփը-խմբ.) հասկացար, որ դա քո ժողովուրդը չէ, դու էլ մեր իրական նախագահը չես»,- խոսելով ԱՄՆ-ում ծավալվող բողոքի գործողությունների մասին՝ ասել է Թանկյանը:

«2018 թվականի Հայաստանի խաղաղ հեղափոխության դասերը կարող են կիրառվել ԱՄՆ-ում եւ ամենուրեք աշխարհում: Համակարգեք ձեր գործողությունները օնլայն, փակեք բոլոր փողոցները եւ ստիպեք ռեժիմին հեռանալ: Ժամանակը եկել է: Քո ժամանակը եկել է, Դոնալդ Թրամփ»,- ասել է երաժիշտը: