Գլխավոր ժամանց Սերժ Թանկյանը հայտնել է, թե երբ SOAD-ը համերգով հանդես կգա Հայաստանում

Սերժ Թանկյանը հայտնել է, թե երբ SOAD-ը համերգով հանդես կգա Հայաստանում

44
0

Հույս ունենք, որ System of a Down-ի այն համերգները, որոնք պլանավորել էինք իրականացնել այս տարի, կկայանան հաջորդ տարի։ Գուցե տուրի ոչ բոլորը համերգները տեղի կունենան, բայց կանենք ամեն հնարավորը։ Այս մասին Սերժ Թանկյանը հայտարարեց TUMO Live-ի հատուկ թողարկմանը, որին միացել էր Նոր Զելանդիայից, հայտնում է Infocom.am-ը։

Թանկյանը նշել է, որ հայաստանյան համերգը հավանաբար կկայանա ինչ-որ մի օր՝ հաջորդ ամռանը, եթե ամեն ինչ լավ ընթանա, քանի որ դեռ հայտնի չէ՝ ինչ ընթացք կունենա համավարակը։

Պատասխանելով հարցին, թե ինչու խումբը նոր երգեր չի ձայնագրում, Սերժ Թանկյանը բացատրել է․ «Դա շատ պարզ է։ Թե՛ ինձ համար, թե՛ գիտեմ, որ խմբի մյուս անդամների համար «Սիսթեմ»-ը յուրահատուկ է, իսկ այն, ինչ մենք ստեղծել ենք միասին՝ շատ յուրահատուկ։ Եվ մենք չենք կարող անել որևէ նոր բան, մինչև բոլորս իսկապես նույն ուղղությամբ չնայենք, նույն տեսլականն ու նպատակը չունենանք»։

Նա ասել է, որ իրենք, ամեն դեպքում, փորձել են անել դա, մի քանի տարի առաջ ինքն է երգեր գրել, խմբի մյուս տղաներն են գրել և այլն։ Թանկյանի խոսքերով՝ դա է նոր երգեր չձայնագրելու պատճառն, ինչն, ըստ նրա, նորմալ է։ «Մենք շարունակում ենք ընկերներ մնալ, շատ լավ հարաբերություններ ունենք, շրջագայությունների ենք գնում, ժամանակ ենք անցկացնում միասին»,- ասաց Սերժ Թանկյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: