Գլխավոր Իրավական Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

8
0

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանա։ Այս մասին հաղորդում է ՀԺ-ն: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը բավարարվել է, եւ նիստը հետաձգվել է՝ համավարակով պայմանավորված։

Հաջորդ դատական նիստի օր դեռեւս նշանակված չէ։ Հիշեցնենք՝ պաշտպանը երեկ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն Է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նիստը հետաձգելու խնդրանքով։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գործով կայացել է դեռեւս մեկ նիստ: Նախորդ նիստը եւս կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր: Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: