Գլխավոր Իրավական Սիրային անակնկալի մասնակիցները տուգանվել են 7000 դոլարով

Սիրային անակնկալի մասնակիցները տուգանվել են 7000 դոլարով

64
0
Վրաստան

Սիրո խոստովանությունը «թանկ է նստել» Վրաստանի Ղարաջալա գյուղի բնակիչներից մեկի վրա, գրում է aliq.ge-ն:

Տղան իր ընկերների հետ որոշել է սիրած աղջկան առաջարկություն անել: Նրանք գյուղի հրապարակում սրտի տեսքով կրակ են վառել: Սակայն անակնկալի ընթացքում ոստիկաններ են մոտեցել: «Ձեռք խնդրելու» արարողության բոլոր 7 մասնակիցները տուգանվել են:

Տղաներն ասում են, որ պարետային ժամի կարգը չեն խախտել: Դրսում եղել են ժամը 20:00-ին: Ոստիկանությունը, հավանաբար խախտում է համարել 3-ից ավելի մարդու ներկայությունը մեկ վայրում:

7 հոգու համար տուգանքի ընդհանուր գումարը 21000 լարի է (մոտ 7000 դոլար): Ընդհանուր կարանտինի կարգն առաջին անգամ խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3000 լարիով: Տուգանված երիտասարդների ծնողներն արդեն ասել են, որ հրաժարվում են վճարել, քանի որ նման գումարներ չունեն ու որոշումը բողոքարկելու են դատարանում: