Գլխավոր Տնտեսական Սպանդանոցների սեփականատերերը կստանան անտոկոս վարկ (տեսանյութ)

Սպանդանոցների սեփականատերերը կստանան անտոկոս վարկ (տեսանյութ)

27
0

«Քանի որ կառավարությունը աջակցում է սպանդանոցներին, որպեսզի կազմակերպված կատարեն կենդանիների ընդունում, շուկա հանվող միսը լինի առավել ավտանգ եղանակով տեղ հասցնել, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք, նախատեսում ենք թույլ տալ սպանդանոցներին եւս վարկեր տալ 0 տոկոսով»,- այսօր կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Կառավարության անդամի խոսքով՝ մեկ կենդանու սպանդ կազմակերպելու համար պետք է 15 քմ տարածք: Վարկն էլ պայմանավորել հենց տարածքի չափով: Մեկ կենդանու համար կտրվի 2 մլն դրամ, որը բավարար կլինի 7 օր աշխատելու համար:

Այս աջակցության շնորհիվ գյուղացին ստիպված չի լինի սպասել, թե երբ կվաճառի սպանդանոցի սեփականատերը գյուղացուց գնած կենդանու միսը, որ նոր վճարի: Նա վարկ կվերցնի, կվճարի գյուղացուն, իր շահույթն էլ կստանա մսի վաճառքից:

Կառավարությունը 5 մլն դրամ  կտա նաև շարժական սպանդանոցների համար, որպեսզի վճարեն գյուղացուն, հետո մսի վաճառք կազմակերպեն:

Վարչապետն ասաց, որ հիմա կառուցում են 88 սպանդանոց, որը կբավարարի մեր պահանջարկը: Նախարարն ասաց, որ որոշ դանդաղում կա կորոնավիրուսի պատճառով:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ մեկ հարց կա լուծելու՝ գյուղնշանակության հողերի վրա սպանդանոց կառուցելու չափանիշ, որպեսզի չարաշահում չլինի, եւ սպանդանոցի անվան տակ գյուղնշանակության հողերը չզավթվեն:

Հայաստանում կա 44 սպանդանոց, որից 19-ն աշխատում է: 88 սպանդանոցն էլ կառուցվում է: