Գլխավոր Հասարակություն Սպասվում են ցրտահարություններ. Սուրենյանը զգուշացնում է

Սպասվում են ցրտահարություններ. Սուրենյանը զգուշացնում է

53
0

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

« Հարգելի՛ գյուղատնտեսներ, նորից հիշեցնում ենք

Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում »։