Գլխավոր Աշխարհ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նոր մարդ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նոր մարդ

18
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վստահելու է Ներկայացուցիչների տան հանրապետական կոնգրեսական Մարք Միդոուզին, ով կփոխարինի Միք Մըլվանիին:

Վերջինս էլ, իր հերթին, կստանձնի Հյուսիսային Իռլանդիայում Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակի պարտականությունները:

Միդոուզն անցյալ տարվա դեկտեմբերին հայտնել է, որ մտադիր չէ առաջադրվել 2020-ին Հյուսիսային Կարոլինայում կայանալիք կոնգրեսական ընտրություններում: Իր որոշման մասին Թրամփը Թվիթերով է տեղեկացրել:

«Ուրախ եմ հայտնել, որ կոնգրեսական Մարկ Միդոուզը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Երկար ժամանակ աշխատել եմ Մարկի հետ, մենք հրաշալի հարաբերություններ ունենք», — գրել է Թրամփը:

Միդոուզը Թրամփի հավատարիմ աջակիցներից է և իմփիչմենթի դատավարության օրերին վճռականորեն պաշտպանել է նախագահին:

ԱՄՆ նախագահը Թվիթերով նաև շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մըլվանիին, որին առաջիկայում կգործուղի Հյուսիսային Իռլանդիա: