Գլխավոր Լուրեր Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը․ Ավինյան

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը․ Ավինյան

258
0

ՀՀ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն, որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք:

Ասեմ նաև, որ ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով: Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը:

Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը: