Գլխավոր Սպորտ Վահագն Այվազյանը հեռանում է «Ուրարտու»-ից

Վահագն Այվազյանը հեռանում է «Ուրարտու»-ից

11
0

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտպան Վահագն Այվազյանը հայտարարել է ակումբից հեռանալու մասին:

«Ավարտվեց այս հետաքրքիր ու երկար տարիների աշխատանքը իմ և Ուրարտու(Բանանց) ակումբի միջև։ Շնորհակալ եմ շատ Ուրարտու(Բանանց) ակումբին իմ կարիերայում մեծ դեր ունենալու համար։ Շնորհակալ եմ թիմի երկրպագուներին այս տարիների ընթացքում կողքիս լինելու և աջակցելու համար։ Ակումբի յուրաքանչյուր անդամ ինձ հարազատ է։ Մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ հետ և կրել այս ակումբի ավագի թևկապը։ Բայց ամեն բան ավարտվում է,նորը սկսելու համար։ Ակումբին մաղթում եմ նորանոր հաղթանակներ և հաջողություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը: