Գլխավոր Իրավական Վահագն Վերմիշյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը

Վահագն Վերմիշյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը

50
0

Դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին Araratnews.am-ին  հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ը փաստական տվյալներ է ստացել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը: