Գլխավոր Քաղաքական Վահագն Վերմիշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վահագն Վերմիշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

56
0

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել դատարան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Փետրվարի 5-ին Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: