Գլխավոր Հասարակություն Վաղը հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 հատ, կհանձնվի ՀՎԿԱԿ-ին. Տիգրան Ավինյան

Վաղը հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 հատ, կհանձնվի ՀՎԿԱԿ-ին. Տիգրան Ավինյան

32
0

Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը, հունիսի 2-ին դրանց առաջին խմբաքանակը կհանձնվի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է ՀՎԿԱԿ-ին»,-ասաց Ավինյանը:

Գնահատվում է, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է օրական 3000-5000 թեստ  արտադրել: Դա հետագա թեստավորման քանակների ավելացման պայմաններում հնարավորություն է ստեղծելու բավարարել պահանջարկը:

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է արտադրում Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտըՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում կատարելու որոշում էր ընդունելորպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: