Գլխավոր Իրավական Վանաձորում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

Վանաձորում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

7
0

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Վանաձորում 2019թ. սեպտեմբերին կատարաված ավազակային հարձակման դեպքը և 30 հազար ԱՄՆ դոլարի հափշտակման դեպքը։

«2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող առանձնատան հարակից տարածքում դիմակավորված անձինք, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, հարձակվել են նույն քաղաքի բնակչի վրա և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նրանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը. նրանցից մեկը ձերբակալվել է՝ հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով, իսկ մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցագործությունը կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: