Գլխավոր Հասարակություն Վանոյի բացակայությունը մեր բոլորիս ողբերգությունն է

Վանոյի բացակայությունը մեր բոլորիս ողբերգությունն է

48
0

Կառլոս Ռաիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուղիղ 20 տարի է անցել էն օրվանից , երբ Վանո Սիրադեղյանը Հայաստանում չէ : Ավելի քան համոզված եմ , որ առաջին հերթին սա նրա անձնական ողբերգությունն է ու ոչ միայն էն պատճառով , որ նա դատապարտվել , քարկոծվել ու վտարանդի է դարձել հենց իր քրտիքով ու արյունով ձեռք բերած , հետագայում կառուցած , պաշտպանած Հայաստանից : Դա նաև մեր ամեն մեկիս առանձին վերցրած ողբերգությունն է :Դա մեր , մեզանից մի սերունդ առաջ և հետո սերունդներիս ողբերգությունն է , թե որպես էսքան սերունդների հավաքական , և թե առանձին-առանձին վերցված : Մենք անվերադարձ կորցրել ենք հսկայական գործ արած ու նույնչափ փորձ ունեցող պետական գործչի : Կորցրել ենք ու չենք գտել փոխարինողի : Չկա´ : Չնայած որ մեր նման փոքր երկրները հենց նման անհատների կարիք ունեն , որովհետև նման մարդիկ են որ պատասխանատվություն են ստանձնում էն ժամանակ , երբ ոչ մեկ չի ստանձնում ու անում են էն , ինչը ոչ մեկ չի անում : Ու հենց դա է պատճառը , որ նրանք հետո դառնում են էնքան մեծ , որ երկրի , իսկ ավելի կոնկրետ երկիրը զավթածների բկին են կանգնում : Իսկ դա չի ներվում ու չներվեց : Մեր , մեզանից մի սերունդ հետ և առաջ սերունդների լուռ համաձայնությամբ : Մեր սերունդներին էլ չներվեց , հենց դրա համար 20 տարի ճնշվեցինք , ստրկացանք , թալանվեցինք , սպանվեցինք: Դա կյանքի օրենքն է ՝ մեծերին պետք է հարգել , գնահատել , հարկ եղած դեպքում պաշտպանել: Չարեցինք ՝ ստացանք:
Նրան կորցնելով կորցրեցինք նաև հանճարեղ մտածողի , գրողի: Սա էլ է ողբերգություն : Մեզանից կոպիտ ասած գողացել են գիտելիք: Մտել են մեր ուղեղների մեջ ու աշխատող , առողջ բջիջներ տարել , փոխարենը լրցրել աղբ : Վանո Սիրադեղյանի պակասը ոչ միայն նրա , որպես անհատի բացակայություն իր հայրենիքից պետք է դիտարկել , այլ ամեն մեկիս մի հարազատի անժամկետ բացակայություն: Մի տանուլ տված հնարավորությոն , մի պարտադիր ընթերցողության , բայց չկարդացած գիրք … Ափսո´ս էր Վանոն , մենք էլ իր հետ »: