Գլխավոր Հասարակություն Վարչապետը ներկայացրեց ոստիկանության պոլիկլինիկան փակելու որոշման պատճառը

Վարչապետը ներկայացրեց ոստիկանության պոլիկլինիկան փակելու որոշման պատճառը

277
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պոլիկլինիկայի գործելն արդյունավետ չի համարում այն պարագայում, երբ այդ պոլիկլինիկայից օգտվում են ոստիկանության աշխատողների շատ քիչ տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի հարցին:

«Ոստիկանության բյուջետային հայտի քննարկման ժամանակ տեսա, որ շուրջ 800 մլն դրամ ոստիկանությունը գումար է ակնկալում առողջապահական ծառայությունների համար: Այդ գումարը նախատեսվում էր ոստիկանության պոլիկլինիկայի համար: Պարզվեց, որ ոստիկանության շատ չնչին տոկոսին է սպասարկում այս ոստիկանության պոլիկլինիկան: Եթե ոստիկանների մեծամասնությունն առողջապահական ծառայությունները ստանում է այլ առողջապահական հիմնարկներում, ուրեմն մենք այդ 800 մլն դրամը պետք է ներդնենք այլ տեղ, որպեսզի ոստիկաններն այլ հիմնարկներում ավելի որակյալ ծառայություն ստանան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը չբացառեց, որ նման որոշում կկայացնեն նաև այլ հիմնարկների հետ կապված, որոնք ունենա պոլիկլինիկա: