Գլխավոր Իրավական Վերաքննիչ դատարանը բավարարեց Դատախազության բողոքը

Վերաքննիչ դատարանը բավարարեց Դատախազության բողոքը

14
0

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարեց մեղադրանքի կողմի բողոքը։

Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործից անջատված մասի նյութերը չեն տրամադրվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին:

Ինչպես հայտնի է, Վերաքննիչում քննվում էր Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված Դատախազության բողոքը․ Առաջին ատյանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:

Նշենք, որ որոշման հրապարակմանը չէր ներկայացել պաշտպանական կողմը։