Գլխավոր Սպորտ Վստահ եմ, որ Մեսսին կարիերան «Բարսելոնայում» կավարտի. Ֆաբրեգաս

Վստահ եմ, որ Մեսսին կարիերան «Բարսելոնայում» կավարտի. Ֆաբրեգաս

11
0

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ասել է, որ կասկածներ չունի «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի՝ կարիերան կատալոնական ակումբում ավարտելու ցանկության վերաբերյալ:

«Մեսսին միշտ ցանկացել է կարիերան ավարտել «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբում կարող է հազար բան տեղի ունենալ, բայց ես լիովին վստահ եմ, որ նա իր կարիերան կավարտի «Բարսելոնայում»», — Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերել Sport.es-ը՝ հղում անելով Cope-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել արգենտինացուն: Նշվում էր, որ Մեսսիի առաջին ակումբը՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզը» նույնպես առաջարկ է արել նրան: Մեսսին հերքել է «Ինտեր» կամ «Նյուելս Օլդ Բոյզ» հավանական տեղափոխության մասին լուրերը:

Աղբյուրը՝ Totalfootball.am