Գլխավոր Առողջապահություն Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան Տավուշից ուղղաթիռով տեղափոխվեց Երևան

Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան Տավուշից ուղղաթիռով տեղափոխվեց Երևան

39
0

Տավուշի մարզից վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:

Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում  գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Երեխայի վիճակը գնահատվում է ծանր։

«Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի և հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»։

Նա խոստացել է լրացուցիչ տեղեկություն տրամադրել: