Գլխավոր Լուրեր Վրաստանում ցույցը ցրելու ժամանակ անհամաչափ ուժ է կիրառվել. EMC

Վրաստանում ցույցը ցրելու ժամանակ անհամաչափ ուժ է կիրառվել. EMC

17
0

Նոյեմբերի 26-ին խորհրդարանական ցուցարարների դեմ օգտագործված ոստիկանական ուժերը ցույց տվեցին, որ պետությունը չունի ռազմաքաղաքական ճգնաժամերը հաղթահարելու ռազմավարություն: Այս մասին գրված է «Մարդու իրավունքների ուսուցման և մոնիթորինգի» հասարակական կազմակերպության (EMC)  նախնական գնահատման զեկույցում:

«Օրենսդիր մարմնի խաղաղ շրջափակումը չի անցել հավաքների սահմանադրական իրավունքից: Կառավարության կողմից ուժի կիրառումը միայն ծառայում է հասարակության մեջ վախ սերմանելու և բողոքի ալիքը ճնշելու համար»,- ասված է զեկույցում:

Ըստ EMC-ի, կառավարությունը չի փորձել խորհրդարանի գործունեությունը վերականգնելու համար կիրրառել այլընտրանքային, պակաս սահմանափակող մեթոդներ: Փոխարենը սահմանափակել է նրա ցույցերի իրավունքը: Միևնույն ժամանակ, ցուցարարների դեմ օգտագործվել են անհամաչափ ուժ և ճնշող մեխանիզմներ, որոնք կարող են ազդել ապագայում հավաքների օրինական իրավունքի լիարժեք օգտագործման վրա»,- ասված է զեկույցում:

EMC-ն իշխող կուսակցությանը կոչ է արել միջոցներ գտնել իրավիճակը կարգավորելու ու ինտերակտիվ ռեժիմին անցնելու և խորհրդարանական արդար ընտրություններ ապահովելու համար: