Գլխավոր Աշխարհ Վրաստանում 29,8 հազար երեխա կարող է վարակվել կորոնավիրուսով. UNICEF

Վրաստանում 29,8 հազար երեխա կարող է վարակվել կորոնավիրուսով. UNICEF

189
0

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Վրաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել է այն ​​փաստի վրա, որ երկրում բազմաթիվ երեխաներ չունեն ձեռքերը ջրով և օճառով լվանալու հնարավորություն:

«Վրաստանում 29.8 հազար երեխաներ պայմաններ չունեն ձեռքերը ջրով և օճառով լվանալու համար: Ըստ այդմ, այս երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ռիսկն ավելի մեծ է»,- ասված է UNICEF-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Մանկական հիմնադրամը Վրաստանի իշխանություններին կոչ է արել անել հնարավորը, որպեսզի ուսումը Վրաստանի դպրոցներում  շարունակվի նաև համավարակի պայմաններում՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Վրաստանում 3-17 տարեկան 50.4 հազար երեխաներ ապրում են ծանր պայմաններում, երբ տանը համակարգիչ և ինտերնետ չունեն:

«Մենք պետք է ապահովենք, որ երեխաներն ու նրանց ընտանիքներն ունենան անվտանգ և մաքուր ջուր, սանիտարական ծառայություններով ապահովվեն, ունենան ինտերնետ, գրքեր և կրթական ռեսուրսներ»,- ասել է Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Հասան Խալիլը: