Գլխավոր Հայաստան Տաքսու վարորդները վրդովված են

Տաքսու վարորդները վրդովված են

81
0

Տաքսու վարորդները ՊԵԿ-ի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում:

«Մեր պահանջն է, որ կառավարությունում ուսումնասիրեն ոլորտը, որպեսզի մենք հասկանանք: Օնլայն տաքսին ասում է` ես տաքսի չեմ, ես պարզապես պատվեր եմ տալիս, և հազարավոր մարդիկ պատվեր են ընդունում: Եթե այդպես է, թող կառավարությունը ընդունի մի նախագիծ, որ տաքսի հասկացությունը  Հայաստանում վերանում է, մնում է միայն պատվերը: Եվ զրոյացնի մեր նախկին պարտքերը»,- ասում է վարորդներից մեկը:

Ըստ տաքսու վարորդների՝ մոտ հարյուր հազար վարորդ կա գրանցված օնլայն տարբերակով: Ակցիա իրականացնող վարորդներն ուզում են իմանալ, թե արդյոք վերը նշված տաքսու վարորդները պետք է վճարեն պետական տուրք` այն, ինչ գոյացել է բողոքող տաքսու վարորդների վրա:

Մոտ 900 միլիոն դրամ ընդհանուր պետական պարտք ունեն բողոքող վարորդները: Այդ գումարները գոյացել են 2016-18 թթ. ընթացքում: ՊԵԿ-ի դիմաց բողոքող տաքսու վարորդների պահանջը մեկն է. եթե օնլայն տաքսու վարորդները պետությանը հարկ չեն վճարում, իրենք ինչու պետք է վճարեն: Պետք է իրավահավասար պայմաններ լինեն: Դաշտում պետք է հավասարություն լինի, որն, ըստ տաքսիստների, բացակայում է:

Հայկ Մագոյան