Գլխավոր Հասարակություն ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» ուսումնասիրության արդյունքները

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» ուսումնասիրության արդյունքները

139
0

Հրապարակվել են  ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները: 

Ուսում­նասիրությունը նպատակ ուներ ստանալ այս ապրանքային շուկաների մրցակցային վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը դիտարկված ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչնդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։ Մասնավորապես ուսումնասիրվել են իրավական կարգավորման դաշտը, սահմանված պահանջները և հնարավոր խոչընդոտները, շուկայի կառուցվածքը և գնային քաղաքականությունը:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների մասնակիցների կազմը ենթարկվել է փոփոխու­թյան, մասնավորապես՝ 2017 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրա­կանացրել թվով 4 տնտեսվարող2018 թվականին  տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով: 2019 թվականի հուն­վարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում իրականաց­նող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է 5, դրանք են՝ «Սիփիէս օիլ քոր­փորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ֆլեշ» սահ­մա­նա­փակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Մաքս Պետրոլ» փակ բաժնե­տիրա­կան ընկերությունը, «Պլատինում օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե­րությունը և «Սիփիէս օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյունը։

Ինչ վերաբերում է «Դիզելային վառելիք» ապրանքային շուկային, ապա 2017 և 2018 թվականների ընթացքում այս ապրանքային շուկայում ներմուծում է իրա­կանաց­րել թվով 6 տնտեսվարող սուբյեկտ։ 2019 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակա­հատ­վածում այս ապրանքային շուկայում տնտեսվարողների թիվն էականորեն ավելացել է և կազմում է 18:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքէջում: