Գլխավոր Uncategorized Տոկիո-2020 անվանումը կպահպանվի. Թոմաս Բախ

Տոկիո-2020 անվանումը կպահպանվի. Թոմաս Բախ

11
0

Տոկիոյի 32-րդ ամատային Օլիմպիական խաղերը կպահպանի իր անվանումը` Տոկիո-2020: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմա Բախը: «Այն մարզիկները, ովքեր արդեն ունեն Օլիմպիական խաղերի քվոտա, կպահպանեն ուղեգրերը: Կպահպանվի նաև խաղերի անվանումը` Տոկիո-2020»,- ասել է Բախը:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել էր, որ Ճապոնիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել հետաձգել խաղերը մինչև մեկ տարի, ինչը նշանակում է, որ խաղերը կարող են անցկացվել նաև գարնանը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականի հուլիսին: