Գլխավոր Բանակ Ցավն այն է, որ դուք լինելով նախկին փոխնախարար, չեք նկատում բանակում տեղի...

Ցավն այն է, որ դուք լինելով նախկին փոխնախարար, չեք նկատում բանակում տեղի ունեցող բարեփոխումները

19
0

Ֆեյսբուքյան օգտատեր Արկադի գրիգորյանը սոցցանցի իր էջում գրել է.

Հարգելի պարոն Արտակ Զաքարյան, իհարկե, անժխտելի է, հենց հիմնադրման օրից սկսած տարիների ընթացքում բանակը ունեցել է աճ, զարգացում, Դուք ևս լավ գիտեք, որ դա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սյուբեկտիվ պատճառներ՝ հիմնական պատճառը հենց մեր անվտանգության և պաշտպանունակության ամրապնդումն է: Այս ընթացքը ուսումնասիրելով՝ կարելի է հասկանալ, թե որ կառավարությունը ինչքանով է կարողացել կամ հասցրել հռչակված ծրագրերը կյանքի կոչել:

Եվ կարծում եմ, Դուք նույնպես կարող եք ներկայացնել բանակում ձեր պաշտոնավարման օրոք, անշուշտ, կատարված աշխատանքը՝ ձեր ցանկության դեպքում ներկայացնելով վիճակագրություն քանի դիրք եք կահավորել, քանիսը ապահովել արդյունաբերական ջրով, քանիսը ամրացրել տեսախցիկներով, զենքի գնումներին անդրադարձեք: Շատ տարօրինակ և անհասկանալի է համեմատվելու Ձեր աննահանջ մոլուցքը: Այսօր նշվում է, թե ինչ է կատարվել, իսկ Դուք ասում եք՝ մենք մտածել, ծրագրավորել ենք, իսկ Դուք իրագործել եք, էդ ինչ մեծ բան եք արել որ: Այո, իհարկե, լսել ենք Ձեր նշած Զինված ուժերի արդիականացման ծրագրի մասին: Պաշտպանունակության ամրապնդման ոլորտում մասնավորապես երկարաժամկետ ծրագրերի շարունակականության ապահովումը անհերքելի և պարտադիր իրողություն է:

Պետք է գնահատել արված գործը, ոչ թե ծրագրերը: Պետք է հաշվետու լինել կատարված աշխատանքի համար, այլ ոչ նախագծերի կամ մտադրությունների, որոնք շատ դեպքերում մնում են անկատար:

Ներկայիս իշխանությունների օրոք է, որ բարձրացան զինծառայողների երկար տարիներ չբարձրացված աշխատավարձն ու բավարարումը, 2018-2019 թվականները սպառազինության ծավալների ներկրման առումով դարձավ ամենահաջողվածներից: Ի վերջո ձեռք են բերվել տարբեր ժամանակակից համակարգեր, որոնք անխոցելի են դարձնում մեր օդային սահմանները: Իհարկե, ամեն տարի համալրվել է բանակի ավտոպարկը, այո, 2016 թվականից այն ավելի զգալի և տեսանելի դարձավ քանակապես, բայց վարչապետի ասածը այն է, որ ընթացիկ տարում ավտոմեքենաների մեծ գնումներ են արվել: Նա չի ասում, թե բանակում ավտոմեքենա չի եղել, մենք ենք բերել, պետք չի նման հարցերով մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել:
Ոչ ոք չի ժխտում նախկինների ձեռքբերումները, պարզապես պետք է ընդունել, որ այսօրվա բանակը ևս ունի հարաճուն զարգացում:

Նույն ձեր տրամաբանությամբ եթե նայենք, ապա տարիներ առաջ դիրքերում դրվեցին դիտարկման համակարգի նմուշներ, սակայն կյանքը ինչ ցույց տվեց, որ ապրիլյանին դրանց քանակը բավարար չէր և կարծես թե էական օգուտ էլ չտվեց: Ինքերդ խոստովանեցիք, որ դրանց լայնամասշտաբ կիրառումը կբերի անվտանգության բարձրացման նույնիսկ տարբեր եղանակային պայմաններում, և ձեռնամուխ եղաք տեսա և ջերմադիտարկման համակարգերի քանակի ավելացմանը:
Խնդիրները այսօր էլ նույնն են և բանակի ղեկավարությունը ջանք չի խնայում դրանց լուծման համար, իսկ նախկինների արածի կամ, ցավոք, չարածի մասին ոչ մեկ չի խոսել ասուլիսի ժամանակ:

Ինչ վերաբերում է տափաշշերին, ապա չեմ կարծում, որ նախկին զինվորականը և ՊՆ տեղակալը չգիտի, որ ոչ մարտական պայմաններում արդեն տասնյակ տարիներ է ինչ տափաշիշը չի կիրառվում баклажк-ի տեսքով: Տափաշիշը, իհարկե, կիրառելի է նպատակային պայմաններում, ինչպիսին են օրինակ մարտական գործողությունները, բայց ոչ ամենօրյա կանոնավոր սննդի կազմակերպման ժամանակ: Իսկ շշալցված ջուրը թե հիգիենայի, թե անվտանգության, հատկապես դիտարկվող հատվածներում տեղաշարժի նվազեցման առումով, իրոք, նշանակալի ձեռքբերում է:

Ցավն այն է, որ մինչ այժմ, դուք հետևություն չեք արել և դեռ ամեն ինչ ավանդույթի և սովորույթի ուժով կապում եք բիզնեսի հետ և կապել եք ժամանակին, երևի հենց այդ է պատճառը, որ բանակում այժմյա անգամ հասարակ բարելավումները չեք նկատում և ներքին բորբոքումով ու զայրույթով եք ընդունում:

Առողջ եղեք»: