Գլխավոր Արցախ Փաշինյանը մեծ աշխատանք է կատարել Արցախի անվտանգության բարձրացման գործում․ Արայիկ Հարությունյան

Փաշինյանը մեծ աշխատանք է կատարել Արցախի անվտանգության բարձրացման գործում․ Արայիկ Հարությունյան

39
0

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով, իր գնահատմամբ, կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողության իր ելույթում:

«Արցախը միշտ զգացել է ՀՀ քաղաքացիների և իշխանությունների զորեղ սատարումը, ինչի համար շնորհակալ ենք բոլորին: Այդ համատեքստում կուզեի նաև երախտագիտություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում»,-ասաց Հարությունյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում