Գլխավոր Լուրեր Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

129
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7–ին ստորագրել է որոշում՝ դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

«1.Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» դրամաշնորհային մրցույթ իրականացնելու նպատակով ստեղծել դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» ծրագրի դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 85.0 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապեության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11004 Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից:

3. Մրցութային հանձնաժողովին ընդունել ի գիտություն, որ`

1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ.

2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի հրավերով սահմանված կարգով»,– ասվում է որոշման մեջ։