Գլխավոր Աշխարհ Փոստատարը հոգնածությունից մահացել է՝ բաժանելով Սուրբ Ծննդյան տոների նամակները

Փոստատարը հոգնածությունից մահացել է՝ բաժանելով Սուրբ Ծննդյան տոների նամակները

11
0
Անգլիայի հարավ — արեւելքի Էսեքսի կոմսությունից փոստատարը մահացել Է հոգնածությունից՝ բաժանելով Ծննդյան տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Star-ը:
Նշվում Է, որ 42-ամյա Փոլ Քրաշը վարորդ Էր աշխատում փոստային ֆիրմայում: Ծննդյան տոների նախօրեին նամակների եւ ծանրոցների քանակը, որոնք անհրաժեշտ Է ամեն օր տեղ հասցնել, 100-ից աճել Է մինչեւ 240: Այդ ռեժիմով տղամարդն ստիպված Է եղել աշխատել մի քանի շաբաթ:
Այդ օրն Էլ փոստատրը գրասենյակ Էր վերադարձել տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո եւ գանգատվել վատ ինքնազգացողությունից: Մեկ ժամ Էլ չանցած նա սրտի նոպա Է ունեցել եւ մահացել: