Գլխավոր Հասարակություն Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 105 ավտոմեքենա և օգնել՝ 262 քաղաքացու

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 105 ավտոմեքենա և օգնել՝ 262 քաղաքացու

109
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության, ճանապարհաշինական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, փետրվարի 8-9-ը ընկած ժամանակահատվածում սպասարկել են 92 արգելափակման դեպք, արգելափակումից դուրս է բերվել 105 տրանսպորտային միջոց, որից 70-ը սպասարկվել է հենակետերի կողմից:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգնություն է ցուցաբերվել շուրջ 262 քաղաքացու, իսկ 79 քաղաքացու տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետերում ցուցաբերվել է համապատասխան օգնություն: