Գլխավոր Հասարակություն Քաղաքապետի խոսնակը՝ թիվ 92 մանկապարտեզի մասին

Քաղաքապետի խոսնակը՝ թիվ 92 մանկապարտեզի մասին

35
0

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Թիվ 92 մանկապարտեզի խնդրի մասին.

Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից:

Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Երևան քաղաքի մյուս մանկապարտեզները եւս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում»: