Գլխավոր Շոու-բիզ Քանյե Ուեսթը համեմատել է Հիսուս Քրիստոսին ու Մայքլ Ջորդանին

Քանյե Ուեսթը համեմատել է Հիսուս Քրիստոսին ու Մայքլ Ջորդանին

37
0

Քանյե Ուեսթը բասկետբոլի օրինակով բացատրել է, թե ինչպես է աշխարհը վերաբերվում քրիստոնեությանը: Այս մասին գրում է Highsnobiety-ն:

Ռեփերը համեմատել է Հիսուս Քրիստոսին և սպորտի լեգենդ Մայքլ Ջորդանին՝ իրավիճակն ավելի պարզ լույսի ներքո ցույց տալու համար:

«Հաճախ մարդիկ փորձում են ընդգծել քրիստոնեություն դավանողների թերությունները: Բայց պետք է հիշել, որ քրիստոնյաները Քրիստոսը չեն: Մենք չենք կարող համեմատվել նրա հետ, մեզ պակասում է նրա պայծառությունը: Շատերն են իրենց վերնաշապիկներին կրում 23 թիվը, բայց կա ընդամենը մեկ Ջորդան: Դուք բոլոր 23 թվով վերնաշապիկներ հանգնողներին չեք համեմատում, չէ՞, Ջորդանի հետ»,- հայտարարել է Քանյե Ուեսթը:

 

Մայքլ Ջորդանը