Գլխավոր Հասարակություն Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի

Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի

15
0

ՀՀ տարածքում ավտոճանապարհները  մայիսի 10-ի ժամը 16։30-ի դրությամբ հիմնականում անցանելի են:

Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։