Գլխավոր Իրավական Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի գործով նոր զարգացումներ

Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի գործով նոր զարգացումներ

40
0

Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել:

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն էր, որը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, Արցախի նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ: