Գլխավոր Միջազգային Օբամայի և Կոնգրեսի միջև վեճը սպառնալիք է պանդաների, զբոսայգիների և Ազատության արձանի...

Օբամայի և Կոնգրեսի միջև վեճը սպառնալիք է պանդաների, զբոսայգիների և Ազատության արձանի համար

6
0
94 (1)ԱՄՆ-ում զբոսաշրջիները կարող են և չհասկանալ, թե ինչպես է աշխատում դաշնային կառավարությունը, սակայն նրանք արդեն երեքշաբթի կհասկանան, թե ինչ է կատարվում, երբ այն չի աշխատում,- հաղորդում է Reuters-ը:ԱՄՆ կառավարությունը Կոնգրեսի պալատների միջև առկա տարաձայնությունների պատճառով 17 տարվա ընթացքւմ առաջին անգամ ստիպված եղավ մասնակիորեն դադարեցնել իր գործունեությունը:

 

Ավելին քան 800 հազար պետական ծառայողներ, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն չվճարվող արձակուրդի, բացի այդ, Նահանգներում  էլ չեն լինի այս երկրին հատուկ որոշ առանձնահատկություններ:

 

Օրինակ՝ զբոսաշրջիկները, որոնք կուղևորվեն Սիոն Ազգային պարկ արշավի, ստիպված կլինեն լքել այն 48 ժամվա ընթացում: Այս պարկը, որտեղ բնակվոըմ են եղջերուներ, արջեր և պումաներ, տարեկան ունենում է մոտ 10հազար այցելու:

 

Բյուջեի չհաստատվելու հետևանքները կզգան նաև կենդանաբանական այգիներում գտնվող կենդանիները և դրանց այցելուները: «Չեն աշխատի նաև պանդաներին ցուցադրող տեսախցիկները»,- այսօր հայտարարել է Վաշինգտոնի Ազգային պարկի ներկայացուցիչը:

 

Բացի այդ, Աբրահամ Լինքոլնին մարմնավորող դերասանը, որը աշխատում է «Հորփերս-Ֆերի» Ազգային պատմական պարկում, նույնպես կկորցնի իր աշխատանքը այն դեպքում, եթե հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության չգան մինչև հոկտեմբերի 5-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ