Գլխավոր Առողջապահություն Վարակվածների մեծ մասը գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում. «Նորք»...

Վարակվածների մեծ մասը գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

337
0

Ինչպես տեղեկացրել ենք այսօր տեղի ունեցավ պարետատան նիստը, որը շարունակվեց  ճեպազրույցներով:  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը ճեպազրույցի ժամանակ դիմեց ժողովրդին և նրանցից օգնություն խնդրեց՝ փաստելով, որ լինում են դեպքեր, երբ արդեն արյան մեջ թթվածնի անբավարար քանակություն ունեցող հիվանդները գալիս են հիվանդանոց, բայց մահճակալային ֆոնդը չի բավարարում նրանց հոսպիտալացնելու համար։

««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն առաջին բուժհաստատությունն է, որը սկսեց պայքարել կորոնավիրուսի դեմ, և մենք փետրվար ամսից մեր ողջ անձնակազմով պայքարում են կորոնավիրուս կոչվող չարիքի դեմ։ Հավատացեք` մենք 4 ամիս է, ինչ չգիտենք հանգիստն ինչ է, կտրվել ենք մեր ընտանիքներից ու ողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում։ Սիրելի՛ քաղաքացիներ, օգնեք մեզ, խնդրում եմ, ընդամենը պահպանեք հակահամաճարակային կանոնները»,-ասաց հիվանադանոցի ղեկավարը:

Դավիդյանցի խոսքով` եթե փետրվար-մարտ ամիսներին ավելի շատ գերակշռում էին ասիմպտոմ դեպքերը, ապա այժմ վարակվածների մեծ մասը գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

Ինչպես հայտնի է այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364