Գլխավոր Լուրեր Ֆեյսբուքյան ուղիղ եթերով սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է (տեսանյութ)

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է (տեսանյութ)

24
0

Մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց։

Նրան մեղադրանք է առաջադրվել։


Նախաքննությունը շարունակվում է։