Գլխավոր Սպորտ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը նոր ռեկորդ է սահմանել

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը նոր ռեկորդ է սահմանել

9
0

 IMG_3499

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է նոյեմբեր ամսվա ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը 716 միավորով 34-րդ տեղում է: Սա աննախադեպ ցուցանիշ է մեր ազգային հավաքականի համար, քանի որ նախորդ ամենաբարձր տեղը, որ զբաղեցրել է ընտրանին 38-րդն էր:

Վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիայի հավաքականը, նրան հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան: Միանգամից 9-ը հորիզոնականով բարձրացել է Պորտուգալիայի հավաքականը, որն անցումային երկու խաղերում երկու հաղթանակ տարավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ:

Լավագույն տասնյակում են նաև Ուրուգվայը, Իտալիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Բրազիլիան:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ