Գլխավոր Աշխարհ Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության խաղերը կվերսկսվեն հունիսի 8-ին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության խաղերը կվերսկսվեն հունիսի 8-ին

13
0

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության խաղերը կվերսկսվեն հունիսի 8-ին: Այս մասին տեղեկացնում է եվրոպական երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ գրում է BBC-ն:

«Իսպանիան արել է այն, ինչ պետք է աներ: Եվ այժմ բոլորի առջև նոր հորիզոններ են բացվում: Եկել է ամենօրյա մարզումները սկսելու ժամանակը: Հունիսի 8-ից Լա լիգան կվերադառնա»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Իսպանիայում ֆուտբոլային խաղերը դադարեցվել էին մարտի 12-ին: