Գլխավոր Սպորտ Ֆրանսիական ակումբի կիսապաշտպանը կարող է համալրել Հայաստանի հավաքականի կազմը (ֆոտո, տեսանյութ)

Ֆրանսիական ակումբի կիսապաշտպանը կարող է համալրել Հայաստանի հավաքականի կազմը (ֆոտո, տեսանյութ)

12
0

Ֆրանսիական «Լիոն-Դյուշեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Մաթյո Եզիկյանը կարող է համալրել Հայաստանի ազգային հավաքականի կազմը: Այս մասին ֆրանսիական Le Progres պարբերականի տեղեկությունը փոխանցում է Sport.news-ը՝ նշելով, որ այս մասին հարցազրույցում հայտնել է անձամբ ֆուտբոլիստը:

«Ես պետք է միանայի Հայաստանի հավաքականին Ուզբեկստանի և Ղազախստանի հետ առաջիկա ընկերական հանդիպումներում: Ինձ համար դա մեծ պատիվ է: Հուսով եմ, որ կորոնավիրուսով պայմանավորված պարտադրված դադարից հետո Հայաստանի հավաքականից հրավեր կստանամ մասնակցելու հաջորդ հավաքին»,- ասել է 28-ամյա կիսապաշտպանը:

 

Եզիկյանը մարզական կարիերան սկսել է «Ստրասբուրգի» երկրորդ թիմի կազմում, իսկ 2013 թվականից հանդես է գալիս Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լիոն-Դյուշերում», որի կազմում Մաթյոն դարձել է մի շարք տպավորիչ գոլերի հեղինակ: