Գլխավոր Հասարակություն 13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում. armtimes.com

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում. armtimes.com

15
0

Armtimes.com-ը գրում է.

Մարտի սկզբին Գյումրիում դաժան ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում մայրաքաղաք տեղափոխված 13-ամյա Նազելիի խնամատարությունը կստանձնի հորաքույրը: Աղջիկն արդեն ապաքինվել է: Այսօր բացարձակ առողջ, դեպքից 3 ամիս անց դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում ծեծի էին ենթարկվել մայրն ու  անչափահաս դուստրը՝ Նազելին: Կինը մահացել էր, իսկ 13-ամյա աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել էր «Գյումրու մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոց: Երեխան տեղում վիրահատվել էր: Վիճակից ելնելով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլով մարտի 6-ին տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում էր մինչ օրս:

Դեպքով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): Կալանավորվել էր 28 տարեկան երիտասարդ:

Աղջկա հայրն ավելի վաղ էր մահացել: Այս պահին նա համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում