Գլխավոր Հասարակություն 1367 նոր աշխատատեղ` Տավուշի մարզում

1367 նոր աշխատատեղ` Տավուշի մարզում

45
0

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, լրագրողների հանդիպմանը, ամփոփելով 2019-ի ցուցանիշները, կատարված աշխատանքը նշեց, որ 2019-ին հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ:

«Սրանք այն աշխատատեղերն են, որոնք մենք կարողացել ենք հաշվառել: Բնականաբար, հնարավոր է, որ ստեղծվել են նաև որոշակի աշխատատեղեր, որոնք մենք հնարավորություն չենք ունեցել հաշվառելու»,-ասել է մարզպետը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հաշվառված չեն պաշտպանության նախարարության համակարգում ստեղծված աշխատատեղերը: Աշխատատեղերը ստեղծվել են տարբեր ոլորտներում, օրինակ՝ 600-ից ավելի աշխատատեղ՝ գյուղատնտեսության ոլորտում, 113 նոր աշխատատեղ՝ տուրիզմի ոլորտում և այլն:

Մարզպետը տեղեկացրեց նաև, որ այդ նոր աշխատատեղերը ստեղծվել են նաև ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում: