Գլխավոր Աշխարհ 2019-ը ամենասարսափելի տարիներից էր Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար (լուսանկարներ)

2019-ը ամենասարսափելի տարիներից էր Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար (լուսանկարներ)

163
0

2019-ը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար համարվում է երկրորդ ամենասարսափելի տարին, առաջինը 1992-ն էր, երբ Վինդզորի պալատում բառացիորեն հրդեհ էր բռնվել, և Եղիսաբեթ Երկրորդի չորս երեխաներից երեքը բաժանվեցին իրենց կողակիցներից: 2019-ը պակաս սկանդալներով լեցուն չէր թագավորական ընտանիքի համար. արքայազն Ֆիլիպի հակասական ավտովթարը, արքայազն Հարիի՝ մամուլի վերաբերյալ արած հայտարարությունը, արքայազն Էնդրյուի՝ թագավորական լիազորությունները թողնելու մասին հայտարարությունը: Սակայն բացասական իրադարձությունների կողքին կար նաև դրականը. արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի որդու՝ Արչիի ծնունդն ու մկրտությունը, արքայազն Չարլզի Կուբա կատարած պատմական այցը:

97-ամյա արքայազն Ֆիլիպի մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը չէր վնասվել, մյուս մեքենայի վարորդն ու ուղևորը թեթև վնասվածքներ էին ստացել:

Արքայազն Չարլզն ու նրա կին Կամիլան դարձան Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առաջին անդամները, որ այցելեցին Կուբա:

Արքայազն Չարլզի երկու որդիների՝ արքայազն Ուիլյամի և արքայազն Հարիի ընտանիքներն առանձնացան միմյանցից: Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը տեղափոխվեցին Քենինգսթոնի պալատից:

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը բացեցին իրենց անհատական Instagram-ի էջը: Նշենք, որ թագավորական ընտանիքի անդամները միայն կարող են օգտվել սոցիալական կայքերի իրենց պաշտոնական էջերից:

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ամուսնության 8-ամյակի կապակցությամբ Եղիսաբեթ Երկրորդն իր թոռան կնոջը պարգևատրեց Թագավորական վիկտորիանական շքանշանով:

Սասեքսի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը, Քենինգսթոնի պալատից տեղափոխվեցին Ֆրոգմոր քոթեջ, որի վերանորոգման համար 3.05 մլն դոլար ծախսեցին հանրային ֆոնդից:

Մայիսի 6-ին ծնվեց արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի որդին՝ Արչին:

2019-ին թագավորական ընտանիքի անդամներից Լեդի Գաբրիել Վինձորն ամուսնացավ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա եկավ:

2019-ին լուրեր էին պտտվում, որ արքայազն Ուիլյամը դավաճանում է Քեյթ Միդլթոնին: Քեմբրիջի դքսուհու ենթադրյալ հակառակորդը Ռոուզ Հանբերն է:

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կրտսեր որդին՝ արքայազն Լուին, կատարեց Բուքինգհեմյան պալատի պատշգամբի իր դեբյուտը:

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ձևափոխեց իր նշանադրության մատանին:

Լրացավ արքայազն Ֆիլիպի 98-ամյակը: Նշենք, որ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը պատկառելի տարիքի պատճառով ազատվել է իր թագավորական պարտականություններից:

Նեղ ընտանեկան միջավայրում տեղի ունեցավ արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի որդու՝ Արչիի մկրտությունը: Կնքահոր և կնքամոր անունը Սասեքսի դուքսն ու դքսուհին չեն հրապարակել:

Մեգան Մարքլի ու երգչուհի Բեյոնսեի մտերմիկ շփումը հակասում է թագավորական ընտանիքի կանոններին: Նշենք՝ ցանկալի չէ, որ հանրային վայրերում թագավորական ընտանիքի անդամներին դիպչեն ու համբուրեն:

2019-ին տրվեց Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի բաեգործական գործունեության մեկնարկը:

Քեմբրիջի դուքսի ու դքսուհու՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի աղջիկը՝ արքայադուստր Շարլոտան, նույնպես սկսեց հաճախել դպրոց:

Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի Հարավային Աֆրիկա կատարած թագավորական այցը բեկումնային էր:

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը դատական հայց ներկայացրեց Mail on Sunday բրիտանական թաբլոյիդի դեմ իր և հոր՝ Թոմաս Մարքլի մասին կեղծ հայտարարությունների պատճառով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արքայազն Հարին նույնպես դատական գործընթաց է սկսել Sun-ի և Mirror-ի սեփականատերերի դեմ:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու երկրորդ որդու՝ արքայազն Էնդրյուի ավագ դուստր արքայադուստր Բեաթրիսը նշանվեց իտալացի Էդո Մապելի Մոցիի հետ, որն ուրիշ կնոջից երեխա ունի:

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը սկանդալային վավերագրական ֆիլմի ընթացքում պատմեցին այն ամենի մասին, ինչն իրենց համատեղ կյանքի ընթացքում խնամքով թաքցվել է. բարդ հարաբերությունները թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ: Արքայազն Հարին նաև խոսեց իր և եղբոր՝ արքայազն Ուիլյամի հարաբերություններում տիրող ճգնաժամի մասին:

Վավերագրական ֆիլմի ընթացքում արքայազն Հարին նշեց, որ, անկախ հանգամանքներից, ինքն ու արքայազն Ուիլյամը եղբայրներ են մնում:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու երկրորդ որդու՝ արքայազն Էնդրյուի հարցազրույցը բուռն քննարկումների ու քննադատությունների հանգեցրեց: Արքայազն Էնդրյուն խոսել էր իր և միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի ընկերական հարաբերությունների մասին: Ջեֆրի Էփշտեյնը հուլիսին մեղադրվում էր անչափահասների սեռական առևտրի մեջ: Օգոստոսին Էփշտեյնը ինքնասպանություն գործեց Նյու Յորքի իր բանտախցում:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն, ժամանակավորապես դադարեցրեց թագավորական ընտանիքի անդամի իր պարտականությունները: