Գլխավոր Հասարակություն 2020 թվականին կվերակառուցվի 22 մարզային դպրոց. նախարարը հրապարակել է ցանկ

2020 թվականին կվերակառուցվի 22 մարզային դպրոց. նախարարը հրապարակել է ցանկ

107
0

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում  գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նաև հրապարակել է  դպրոցների ցանկը, որտեղ  2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են`

ՀՀ Արարատի մարզ — Դեղձուտի միջնակարգ դպրոցը

ՀՀ Արմավիրի մարզ — Արգինայի միջնակարգ դպրոցը

ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոցը, Շատջրեքի միջնակարգ դպրոցը, Ջիլի  միջնակարգ դպրոցը

ՀՀ Լոռու մարզ — Մեդովկայի միջնակարգ դպրոցը, Հագվու միջնակարգ դպրոցը

ՀՀ Շիրակի մարզ — Արեգնադեմի միջնակարգ դպրոցը, Բերդաշենի միջնակարգ դպրոցը,    Կապսի միջնակարգ դպրոցը

ՀՀ Սյունիքի մարզ — Հարժիսի միջնակարգ դպրոցը, Դարբասի միջնակարգ դպրոցը, Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցը

ՀՀ Տավուշի մարզ — Կիրանցի միջնակարգ դպրոցը, Դովեղի միջնակարգ դպրոցը

ՀՀ Վայոց ձորի մարզ — Գոմքի միջնակարգ դպրոցը, Չիվայի միջնակարգ դպրոցը, Եղեգիսի միջնակարգ դպրոցը

ՀՀ Կոտայքի մարզ — Ջրառատի միջնակարգ դպրոցը, Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցը

ՀՀ Արագածոտնի մարզ — Լուսակնի միջնակարգ դպրոցը, Գառնահովիտի միջնակարգ դպրոց

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն:

Ռոբոտիկայի լաբորատորիաների համար 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ: Մինչև 2019 թվականի տարեվերջ  դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի  «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020 թ. պետական բյուջեում:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադան, որի կազմակերպման համար բազմաթիվ նոր լաբորատորիաներ են ձեռք բերվելու, որոնք  հետագայում կտրամադրվեն հանրակրթական դպրոցներին:

Ընդհանուր առմամբ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար նախատեսված է  21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է  հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ:  2019 թվականի համեմատ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ