Գլխավոր Հասարակություն 21-ամյա երիտասարդը կասկածվում է 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

21-ամյա երիտասարդը կասկածվում է 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

21
0

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 15-ամյա Ա. Մ․-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ՝ 21-ամյա Սերյոժա Թ․-ն, այս տարվա հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Սերյոժա Թ․-ն «Одноклассники» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Ա. Մ․-ի հետ, ու լավատեղյակ լինելով, որ նրա 16 տարին դեռ չի լրացել, այս տարի մի քանի անգամ Մարգարյան փողոցում իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։