Գլխավոր Լուրեր 22-ամյա աղջիկը կասկածվում է թմրամիջոց պահելու մեջ (տեսանյութ)

22-ամյա աղջիկը կասկածվում է թմրամիջոց պահելու մեջ (տեսանյութ)

9
0

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Նոր Խարբերդում ապրող 22-ամյա մի աղջիկ թմրամիջոց է պահում և օգտագործում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Չարբախի ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Վերին Շենգավիթում և բերման ենթարկել բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է էլեկտրական կշեռք և թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված: Աղջիկը հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը կրիստալ կամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է: Այն փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն: Չարբախի ոստիկանության աշխատակիցները շարունակում են միջոցառումները` թմրամիջոցը ձեռք բերելու աղբյուրը պարզելու ուղղությամբ: