Գլխավոր Տնտեսական 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

27
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 29.05.2020 դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն.

«29.05.2020 դրությամբ իրականացվել է 17572 ստուգում, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»: