Գլխավոր Լուրեր 27 տարի անց հայտնաբերել են ազատազրկման վայրից փախուստ կատարած անձին

27 տարի անց հայտնաբերել են ազատազրկման վայրից փախուստ կատարած անձին

5
0

ՀՀ ոստիկանության ծառայողները փետրվարի 2-ին ժամը 09.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 47-ամյա Մամիկոն Ս.-ին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 47-ամյա տղամարդը 1992թ. օգոստոսի 25-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: