Գլխավոր Աշխարհ 3 մլն դոլար՝ Թրամփի գլխի համար

3 մլն դոլար՝ Թրամփի գլխի համար

120
0
Իրանում պատրաստ են 3 միլիոն դոլար վճարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար՝ հաղորդում է ISNA գործակալությունը։ Նման առաջարկով ելույթ է ունեցել պատգամավոր Ահմադ Համզեն։
«Քերման գյուղի բնակիչների անունից կվճարենք կանխիկ 3 մլն դոլար նրան, ով կսպանի Թրամփին եւ կբերի վերջինիս գլուխը»,- հայտարարել է պատգամավորը Իրանի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
Նշենք, որ պատգամավորի նշած գյուղը Բաղդադում սպանված իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի ծննդավայրն է։