Գլխավոր Հայաստան 400 անձ հետաքրքրություն է դրսևորել պարեկային ծառայության անցնելու, և նրանց մեջ քիչ...

400 անձ հետաքրքրություն է դրսևորել պարեկային ծառայության անցնելու, և նրանց մեջ քիչ չէ կանանց քանակը

15
0

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  խոսել է պարեկային ծառայության ստեղծման անհրաժեշտության մասին։Նախարարը նշել է, որ շատ ու շատ պետական մարմիններում նոր կադրերի և նոր սերնդի մուտքը ապահովելու խնդիր կա և այդ խնդրի լուծումը նախարարությունը սկսել է ոստիկանությունից։

«Գիտեք, որ ոստիկանության ոլորտում տրամադրված ենք բավականին լուրջ բարեփոխումներ իրականացնելու։ Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ սկսել ծառայությունը ոստիկանությունում։ Նախ պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի ձեր կարիքը իր բարեփոխումները իրականացնելու համար։ Առանց նոր սերնդի ներկայացուցիչների, առանց ոստիկանությունում գործող ծառայողների, բարեփոխումները ուղղակի ձախողված կլինի։ Հետևաբար՝ ակնկալում ենք ակտիվ մասնակցություն պարեկային ծառայություն ընդգրվելու համար»,- ասել է Բադասյանը։

Նախարարը նշել է, որ պարեկային ծառայության ընդունելության համար շուտով դիմումների ընդունման փուլը կսկսվի։ Նա հայտնել է, որ արդեն իսկ 400 անձ հետաքրքրություն է դրսևորել պարեկային ծառայության անցնելու, և նրանց մեջ քիչ չէ կանանց քանակը։

Պարեկային ծառայությունն էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով:

Կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ բարեփոխումների գործընթացում հիմնական շեշտադրումն արվել է ծառայության որակի բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրման վրա։ Այս նպատակով օգտագործվելու է համաշխարհային առաջադեմ փորձը։ Օրինագծով նախատեսված է հաստատել ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը, որը մտնում է ոստիկանապետի լիազորությունների մեջ։ Վերջինովս նույնպես կսահմանվեն մեխանիզմներ, որոնք կլուծեն ոստիկանի կերպարի վերափոխման եւ հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու խնդիրը։