Գլխավոր Իրավական 47-ամյա տղամարդը հետախուզվում էր Քր. օրենսգրքի միանգամից 3 հոդվածների մեղադրանքով

47-ամյա տղամարդը հետախուզվում էր Քր. օրենսգրքի միանգամից 3 հոդվածների մեղադրանքով

1
0

«Նելեգալ-2019» միջոցառման շրջանակներում ապրիլի 11-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շրջանակներում Երեւան քաղաքի Սվաճյան փողոցից ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Գարեգին Ե.-ն:

Ոստիկանությունից   հայտնում են, որ նա 2019թ. փետրվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը), 353.1 հոդվածի (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը) 1-ին մասի եւ 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: